Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
02.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր 45-ամյա հոբելյանի առթիվ։
Այս նշանակալից օրը սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեությունում՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։