Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
05.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առթիվ։
«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Հայաստանի և Դանիայի միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը, փոխշահավետ համագործակցությունն ու ընդհանուր արժեհամակարգն ամուր հիմքեր են ստեղծում առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն», - ասված է վարչապետի ուղերձում։