Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։
Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրա¬պնդել մեր երկկողմ օրակարգը, որին լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։