Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ

29.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիի,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Ձեր հմուտ ղեկավարմամբ բարեկամ Թուրքմենստանի կողմից արձանագրվող հաջողություններն ու ձեռքբերումները։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը, նոր որակ հաղորդել հայ-թուրքմենական բարեկամական հարաբերություններին ամենատարբեր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր մերձավորներին ու հարազատներին, հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիի, քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում:
 

← Վերադառնալ