Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։
Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում:
Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: