Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական և փոխվստահելի հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում։