Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-վիետնամական հարաբերություններում գրանցված դրական զարգացումները և ջերմությամբ հիշում անցած տարի Վիետնամ կատարած իմ այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև առկա սերտ բարեկամական հարաբերություններն ու կառուցողական երկխոսությունը և նախանշեց համագործակցության նոր հեռանկարներ։
Հայտնում եմ իմ վստահությունն առ այն, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կխորանա` ի շահ մեր ժողովուրդների և վերահաստատում մեր ցանկությունը հյուրընկալելու Ձեզ Հայաստանում՝ Ձեզ հարմար ժամկետներում:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` բարօրություն»: