Շնորհավորական
«Ողջունում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը». Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մայք Պոմպեոն
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման օրվա կապացությամբ:
Միացյալ Նահանգները հանձնառու է զարգացնել մեր երկկողմ գործընկերությունը՝ դրանով իսկ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության ու բարգավաճման ցանկության վրա:
Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի հետևողականությունը:
Մենք ողջունում ենք թափանցիկության, օրենքի գերակայության և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը և կշարունակենք աջակցել ձեզ այդ հարցում:
Մենք նաև կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
Չնայած COVID-19-ը այս տարի եզակի մարտահրավեր է նետել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը:
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում: