Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Նուրսուլթան Նազարբաևին՝ Ղազախստանի անկախության տոնի առթիվ

16.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Անկախության տոնի առիթով։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ուղղված ուղերձում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Անկախության հռչակման օրվանից Ղազախստանը հաջողությամբ իր արժանի տեղն է ապահովել միջազգային ասպարեզում, զգալի հաջողությունների հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական բնագավառներում:

Համոզված եմ, որ հայ-ղազախստանյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում, ինչն ամբողջովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված ուղերձում նշված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Ձեր կողմից իրականացված արմատական քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումները Ղազախստանում ապահովեցին ժողովրդի բարեկեցության բարձր մակարդակ և երկրի բարգավաճում:

Համոզված եմ, որ Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության և փոխըմբռնման ամուր հիմքի վրա կշարունակեն ամրապնդել արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Այս նշանակալի օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

← Վերադառնալ