Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորընտիր նախագահին

11.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սադիր Ժապարովին: Ուղերձում նշված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Վստահ եմ, որ քվեարկության համոզիչ արդյունքները ամուր հիմք կծառայեն պետության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեության համար՝ ուղղված Ղրղզստանի բարգավաճմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը։

Պատրաստակամություն եմ հայտնում ավելի ընդլայնելու և ամրապնդելու հայ-ղրղզստանյան համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և բազմակողմ մյուս միավորումների շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Սադիր Նուրգոժոևի, քաջառողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 

← Վերադառնալ