Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

24.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասին՝ Անկախության օրվա առիթով։

«Մեծարգո տիկին վարչապետ,

Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ Էստոնիայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումն ու ամրապնդումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, իսկ Ձեր երկրին՝ առաջընթաց և բարգավաճում», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

← Վերադառնալ