Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության վարչապետ Հիշամ Ալ-Մեշիշիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ հարաբերությունների զարգացումը և երկկողմ օրակարգի խթանումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությունը։
Լիահույս ենք, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: