Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղել Հորդանանի թագավորին

25.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղել
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ Անկախության օրվա առթիվ:

«Ձերդ Արքայական Մեծություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը բարձր է գնահատում Հորդանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը և մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերը երկկողմ օրակարգում առկա ծրագրերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»,
- նշված է ուղերձում:
 

← Վերադառնալ