Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո՛ պարոն Ռայիսի,
Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։
Լիահույս եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրկների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։