Շնորհավորական
ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը. Շառլ Միշելը՝ Նիկոլ Փաշինյանին
21.06.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը: