Շնորհավորական

Արգենտինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

02.08.2021

Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արգենտինայի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն Վարչապետ,

պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ:

Հիմնվելով այն սկզբունքների և արժեքների վրա, որ մեր երկրները կիսում են, ինչպես նաև այն ամուր կապը, որ միավորում է մեր հասարակություններին՝ այս նամակի միջոցով ցանկանում եմ հայտնել համոզմունք, որ մոտ ապագայում մենք միասին կկարողանանք հաղթահարել դժվար պատմական մարտահրավերները, որոնք մենք ապրում ենք այսօր:

Վերահաստատում եմ իմ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակել ամրապնդել բարեկամության և համագործակցության ավանդական կապերը՝ հիմնված փոխըմբռնման և հարգանքի վրա, որոնք միավորում են Արգենտինան և Հայաստանը:

Մեր հողի վրա հայկական ծագումով կարևոր համայնքի ներկայությունը նպաստում է այս մտերմությանը և հարստացնում մեր մշակույթը՝ մեզ հիշեցնելով այն ներուժի մասին, որը մենք դեռ կարող ենք զարգացնել մեր բոլոր փոխանակումներում: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և հայտնում հարգանքիս հավաստիքը»:
 

← Վերադառնալ