Շնորհավորական

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

04.08.2021

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունը այսուհետ ևս կզարգանա ի նպաստ մեր ժողովուրդների շահերի։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական զարգացում և բարգավաճում»։

 

← Վերադառնալ