Շնորհավորական

Սերբիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

04.08.2021

Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում:

Վստահ եմ, որ մոտ ապագայում Սերբիայի և Հայաստանի միջև երկկողմ կապերն էլ ավելի կզարգանան և կխորանան:

Խորապես հավատացած եմ, որ մեր երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամությունն ու պատմական մտերմությունը մեր ապագա հաջողության երաշխիքն են հանդիսանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից կցանկանայի վերահաստատել իմ երախտիքը Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ՀՀ որդեգրած սկզբունքային դիրքորոշման և աջակցության համար:

Պարոն վարչապետ, ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը»:
 

← Վերադառնալ