Շնորհավորական

Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

14.08.2021

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք, խնդրեմ, իմ սրտագին շնորհավորանքները վերջերս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Ձեր՝ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ձեր հաղթանակն ամրապնդեց հայ ժողովուրդի հավատն ընդ Ձեզ:

Դուք կրկին ստանձնել եք Հայաստանի ղեկավարումը մարտահրավերներով լի ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ Ձեզ կհաջողվի առաջնորդել Ձեր երկիրը դեպի խաղաղ, անվտանգ ու ավելի լավ ապագա:

Հնդկաստանը և Հայաստանը վայելում են շատ ջերմ հարաբերություններ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր սերտ բարեկամությունն ու համագործակցությունը թե՛ երկողմ, թե՛ միջազգային հարթակներում: Ակնկալում եմ շարունակել Ձեզ հետ աշխատել՝ մեր կապերն է՛լ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

Ձերդ Գերազանցություն, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և բարեկեցություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարգավաճում:

Խնդրում եմ, ընդունեք Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ