Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

15.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ակներև են Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի իր դինամիկ և կայուն առաջընթացը՝ իր ներդրումը բերելով միջազգային և տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև համաշխարհային տնտեսական զարգացման գործում։

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

← Վերադառնալ