Շնորհավորական
Սլովենիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ
Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Թույլ տվեք Ձեզ հղել իմ անկեղծ և սրտանց շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել Ձեզ ամենայն հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի գոհունակությունս հայտնել մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների և կառուցողական համագործակցության համար: Հավաստիացնում եմ Ձեզ, որ Սլովենիան պատրաստ է աջակցել մեր երկրների միջև ընդլայնված համագործակցությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Վստահ եմ, որ Հայաստանը հաջողությամբ կշարունակի սոցիալական և տնտեսական զարգացման ճանապարհը՝ հանուն սեփական ժողովրդի բարեկեցության: Որպես ԵՄ նախագահող երկիր, Սլովենիան հետևողական է ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
Ընդունեք խնդրեմ, հարգելի վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»: