Ռումինիայի վարչապետ Ֆլորին-Վասիլե Կիցուն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Հաճույքով Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքի և հաջողության լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այն բարձր պատասխանատվությամբ պաշտոն է մանավանդ տարածաշրջանային և միջազգային ներկա համատեքստում:
Օգտվելով այս հնարավորությունից՝ արտահայտում եմ իմ հաստատուն համոզմունքը, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության և փոխադարձ վստահության վրա, կշարունակեն զարգանալ առաջիկա տարիներին:
Փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության առաջմղումը պետք է բարձր տեղ զբաղեցնի մեր օրակարգում: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը, ինչպես նաև ԵՄ կողմից տրամադրվող բազմաթիվ ծրագրերն ու գործիքները վստահաբար կբացեն համագործակցության նոր հնարավորություններ:
Վերահաստատելով հաջողության ջերմագույն մաղթանքներս, ընդունեք խնդրեմ, հարգելի վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։