Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա մի շարք պետությունների նախագահներից և վարչապետներից:
***
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ձեզ և Ձեր երկրի ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ։
Անկախության տարիների ընթացքում Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև իր քաղաքացիների բարեկեցության ապահովման ուղղությամբ։
Մենք անկեղծորեն ուրախ ենք Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների համար և կարևոր նշանակություն ենք տալիս մեր երկրների միջև համակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը։ Համոզված եմ, որ մեր բարեկամ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք կծառայի հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման և սերտացման համար։
Օգտվելով այս ուրախալի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ղազախստանի համար Հայաստանը հուսալի գործընկեր է Կովկասյան տարածաշրջանում, որի հետ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Մեր կառավարությունների միջև հաջող փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում նպաստում է եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացմանը:
Հարգելի Նիկոլ Վովայի,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Բարեկամ Հայաստանը վստահորեն զարգանում է` իր ինքնիշխանության ամրապնդման և կայուն սոցիալ-տնտեսական աճի ապահովման ուղղությամբ:
Համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունների փոխադարձ նպատակադրումն առ կառուցողական համագործակցություն կշարունակի նպաստել հայ-բելառուսական հարաբերությունների ակտիվացմանը և երկկողմ գործարար գործընկերության՝ խոստումնալից համատեղ նախագծերով հարստացմանը:
Հարգելի Նիկոլ Վովայի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, ինչպես նաև նախանշված բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում»:
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Վիետնամի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ հղել անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Մենք ուրախ ենք տեսնել, որ Ձեր և Ձեր կառավարության ղեկավարության ներքո Հայաստանի հասարակությունը և տնտեսությունը շարունակում են զարգանալ, իսկ մարդկանց կենսամակարդակը շարունակաբար բարելավվում է:
Վիետնամը մշտապես պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ պահպանել և զարգացնել ավանդական բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը, հատկապես տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
Այս առիթով, խնդրում եմ, ընդունեք, Ձերդ Գերազանցություն, իմ հարգանքի խորին հավաստիքը:
Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի արդյունավետ իրականացման հիման վրա, ես վստահ եմ, որ մեր երկու երկրներին կհաջողվի ամուր հիմք ստեղծել երկկողմ ապրանքաշրջանառությունն խթանելու, համագործակցության հեռանկարները օգտագործելու և զարգացնելու համար՝ ծառայելով յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացմանն ու արդիականացմանը, ինչը համապատասխանում է երկու կողմերի պահանջներին ու շահերին:
Վստահ եմ, որ երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների համատեղ ջանքերով մենք կգրանցենք բազմաթիվ բարենպաստ արդյունքներ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակի հոբելյանին ընդառաջ»:
Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեի շնորհավորական ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Լիտվայի կառավարության անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ ողջույնները Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հպարտանալով, որ իմ երկիրն առաջինն է 30 տարի առաջ ճանաչել Հայաստանի անկախությունը՝ բարձր եմ գնահատում ձեր երկրի ու ժողովրդի կողմից գրանցած առաջընթացը, և մասնավորապես վերջին մի քանի տարում ժողովրդավարական ձեռքբերումները։ Վստահ եմ, որ մարտահրավերները կհաղթահարվեն, և հայ ժողովուրդը կգտնի ուժ, իմաստություն ու միասնություն՝ ինքնիշխան, ժողովրդավար ու բարգավաճ ապագա կառուցելու համար։
Ուրախալի է նշել, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի սերտ համագործակցության արդյունքում ուժեղացել է մեր երկրների միջև գործընկերությունը։ Լիտվան շարունակում է մնալ Հայաստանի կապերը Եվրոպայի հետ ամրապնդելու հաստատակամ կողմնակիցը, և կարծում եմ, որ ԵՄ-ի ու Հայաստանի միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող իրականացումը հետագա խթան կհաղորդի դրան»։
Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Պատիվ և հաճույք ունեմ Ձեզ հղելու իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն ցանկությունները Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր Չեխիայի Հանրապետության համար, և ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով շարունակելու ենք ամրապնդել մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ու բարեկամական կապերը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
Մեծապես գնահատում եմ Ձեր ջանքերը՝ ուղղված խաղաղությանը և բարեփոխումներին: Հավատացած եմ, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումների ճանապարհը, և համոզված եմ, որ Արևելյան գործընկերության շրջանակում առկա համագործակցությունը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը շարունակելու է նպաստել այդ ջանքերին:
Խորապես հավատացած եմ, որ տևական խաղաղություն և կայունություն է տիրելու Ձեր երկրում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այս համատեքստում, ցանկանում եմ հաստատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը և մաղթում եմ ամենայն հաջողություն Ձեր պարտավորեցնող աշխատանքում»:
Ռումինիայի վարչապետ Ֆլորին Վասիլե Կիցուի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Վարչապետ,
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա աոթիվ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռումինիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորանքներ՝ մաղթելով առողջություն և բարօրություն Ձեզ և հայ ժողովրդին: Վստահ եմ, որ մեր կառավարությունների միջն գործընկերությունը կշարունակի ամրապնդվել` խթանելով համագործակցությունը նոր ոլորտներում: Այս առումով առաջարկում եմ դիտարկել տնտեսական և զիտատեխնիկական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նոր նիստի կազմակերպման հնարավորությունը:
Միևնույն ժամանակ վստահեցնում եմ Ձեզ, որ Ռումինիան կաջակցի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորացմանը ի շահ տարածաշրջանային զարգացման և կայունության:
Ընդունեք խնդրեմ, պարոն Վարչապետ, հարգանքներիս հավաստիքը»:
Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բրնաբիչի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Վարչապետ,
Սերբիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ այսուհետ ևս մենք կշարունակենք էլ ավելի ջանասիրաբար և ինտենսիվ աշխատել մեր՝ ավանդաբար մտերիմ ու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև համագործակցության խորացման ուղղությամբ, ինչպես նաև բարձրագույն և բարձր մակարդակներում երկխոսության շարունակությունն առանձնակի դրական ազդեցություն կունենա Սերբիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա»:
Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ձեր երկրի Ազգային օրվա՝ Անկախության տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հղել իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաև իմ լավագույն բարեմաղթանքները ի բարօրություն, զարգացում և բարեկեցություն Հայաստանի ժողովրդի։
Հունաստանը և Հայաստանը կիսում են տևական և հարուստ պատմական, կրոնական, մշակութային և տնտեսական կապեր։ Մեր ընդհանուր արժեքներն ապահովել են ամուր հիմք մեր ավանդաբար բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում սերտ համագործակցության համար։
Այս համատեքստում Հունաստանը շարունակում է հանձնառու մնալ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը՝ փոխադարձ համերաշխության և հարգանքի ոգով, որը մեզ բոլորիս առաջնորդել է այս ընթացքում՝ ի նպաստ մեր ժողովուրդների և երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի»։
Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ստեֆան Յանևի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Խնդրում եմ ընդունեք սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։
Կցանկանայի օգտագործել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ ամյակի տարեդարձը որպես առիթ՝ շեշտելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկու երկրների միջև համագործակցության խորացման ներուժը՝ հիմնվելով պատմական, հոգևոր և մշակութային կապերի վրա։
Վստահեցնում եմ, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետություն՝ Դուք ունեք վստահելի գործընկեր, որը կշարունակի աջակցել Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նպատակաուղղված ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքականությանը Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ։
Մաղթելով ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության իրականացման գործում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի, ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն Վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաանկեղծ և ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Անկախությունը ձեռք բերելուն հաջորդած տարիները նշանավորվել են պետության սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի լուծմամբ և միջազգային հարթակում ազգային շահերի առաջմղմամբ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ մեկնարկած բարեփոխումները կբերեն պետության զարգացման որակապես նոր փուլի։
Բարձր ենք գնահատում մեր Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին Ձեր անփոփոխ աջակցությունը։ Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում մեր Կազմակերպության զարգացումը նոր ազդակ կստանա:
Հարգելի Նիկոլ Վովայի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: