Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին
27.09.2021
Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-թուրքմենական հարաբերությունները շարունակելու են զարգանալ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: