Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Աբդ Ալ-Կազեմիին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Արժևորում եմ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների հարաճուն ընթացքը։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրելու բարեկամ Իրաքի հետ կայուն փոխգործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»։