Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին

17.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Միխել Մարտինին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը, որի առանցքում ժողովրդավարական արժեքներն ու գործնական շահերն են:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարեկեցություն»:

← Վերադառնալ