Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի վարչապետին

05.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլիին՝ Հայաստան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերու¬թյունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հղած ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։

Հայ-եգիպտական հարաբերությունները մշտապես առանձնացել են մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված ամուր բարեկամությամբ ու միջպետական արդյունավետ գործակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում անցած երեք տասնամյակների ընթացքում Եգիպտոսի հետ ձևավորված քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում է փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու ամրապնդումը:

Ձերդ գերազանցություն, համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաս-տենք բազմաբնույթ և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունների առավել ընդլայնմանը՝ ընդգրկելով երկուստեք հետաքրքրու¬թյուն ներկայացնող նորանոր բնագավառներ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և խաղաղություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

← Վերադառնալ