Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

20.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը:

Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 

 

← Վերադառնալ