Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությաամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի մաեստրո,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:
Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:
Ստեղծագործական, հասարակական, մանկավարժական ակտիվ գործունեությամբ Դուք տասնամյակներ շարունակ վայելում եք երաժշտական հանրության սերն ու հարգանքը:
Նշանակալի է Ձեր ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում, իսկ Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից իրականացվող ծրագրերը նոր խթան են մեր մշակութային կյանքի համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ»: