Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին՝ Պետականության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Պետականության տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ բարեկամ սլովեն ժողովրդին՝ ի նպաստ Սլովենիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։
Հայաստանը մեծապես կարևորում է Սլովենիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ ու նվաճումներ և որակական նոր մակարդակի բարձրացնել բազմաբնույթ համագործակցությունը Հայաստանի և Սլովենիայի միջև:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։