Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի նորընտիր վարչապետին

09.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության նորընտիր վարչապետ Ահմադ Ալ-Նաուաֆ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին: Ուղերձում նշված է.

«Ձերդ Վսեմություն,

Քուվեյթի Պետության նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր գործունեություն։

Վերահաստատելով Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև առկա հարաբերություններն առավել խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք նոր որակ հաղորդել և էլ ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

← Վերադառնալ