Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ բարեկամական հարաբերությունների սերտացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկու երկրների հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիխտենշտայնի Իշխանապետությանը՝ հետագա բարգավաճում և առաջընթաց:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։