Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահին

15.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ-Յոլին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ:

Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ կապակցությամբ ուրախ եմ արձանագրել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, որոնք շարունակաբար զարգանում և ամրապնդվում են փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով:

Հայաստանը մեծապես կարևորում է առկա փոխգործակցությունը, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-կորեական երկկողմ համագործակցության օրակարգը դարձնել առավել ընդգրկուն և համապարփակ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
 

← Վերադառնալ