Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում նշված է.
« Ձերդ գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ ու բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ գործակցությունն ի շահ մեր քաղաքացիների՝ հիմք ընդունելով մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված փոխադարձ համակրանքը, վստահությունն ու հարգանքը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն ու ամենայն հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։»: