Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին` Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք Հայաստանի և Սլովակիայի միջև գործակցությունը՝ ի շահ մեր երկրների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: