Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում մեր երկրների միջև ձևավորվել են փոխգործակցության շահավետ կապեր և մեր երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հենք են հեռանկարային ծրագրերի արդյունավետ իրագործման համար։
Այս հաճելի առիթով՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։