Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ:
Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է.
«Ձերդ Արքայական Մեծություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության Անկախության 51-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք ընդլայնել մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և շարունակական զարգացում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
Բահրեյնի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ Արքայական Մեծություն,
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերություններն առաջիկայում կզարգանան և կընդլայնվեն՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Արքայական Մեծություն, խորին հարգանքիս հավաստիքը»: