Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետին

20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ձերդ գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Դանիայի Թագավորության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը Դանիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդենք երկկողմ փոխգործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- նշված է ուղերձում։

← Վերադառնալ