Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Սոնեսայ Սայֆանդոնին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Լաոսի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ բարեկամության, հարգանքի և վստահության վրա:
Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հմտությունները կնպաստեն Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Լաոսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: