Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահողին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահող Բորյանա Կրիշտոյին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Բոսնիայի և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահողի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանը կարևորում է Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում: Պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրելու մեր երկրների և ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն այս պատասխանատու պաշտոնում, իսկ Բոսնիային և Հերցեգովինային՝ խաղաղություն, կայունություն և զարգացում»: