Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին

21.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Լուսնային Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ։

Մոնղոլիայում ավանդաբար նշվող և գարնան գալուստն ավետող այս տոնը թող ջերմություն, սեր և ներդաշնակություն բերի բոլոր ընտանիքներին։

Համոզված եմ, որ հայ և մոնղոլ ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը կարող են հիմք հանդիսանալ փոխշահավետ համագործակցության ընդլայնման և զարգացման համար:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր խթան հաղորդել հայ-մոնղոլական հարաբերություններին՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

← Վերադառնալ