Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

19.04.2023

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: Հայաստանի կառավարությունը եզդիական համայնքին աջակցում է կրթության, ազգային մշակույթի և լեզվի, ավանդույթների պահպանման և այլ հարցերում ու շարունակելու է աջակցել:

Սիրելի՛ բարեկամներ,

վստահ եմ, որ ձեր գալիք սերունդները ևս հավատարիմ կլինեն քաղաքացիական գիտակցությանը և ազգային ավանդույթներին՝ հարստացնելով Հայաստանի Հանրապետության բազմամշակութային ներկապնակը:

Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ, արգասաբեր՝ նոր ու արդյունավետ ծրագրերի նախագծման և իրագործման տարի:

 

← Վերադառնալ