Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին՝ պաշտոնում վերընտրվելու առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կուբայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-կուբայական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կուբայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: