Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Լյուդովիտ Օդորին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն և ձեռքբերումներ:
Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Մեր երկրները համագործակցության զգալի ներուժ ունեն, և հուսով եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ լիովին կիրացնենք այդ ներուժը:
Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»: