Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։
Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։
Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։
Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։
Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն ,իավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը ։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և ՌԴ Անվտանգության Խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Ուզբեկստանի նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և հղում եմ Ձեզ ամենաանկեղծ և լավագույն մաղթանքներս»:
Հավատացած եմ, որ մեր համատեղ ջանքերը հետայսու ևս կնպաստեն մեր երկրների միջև գործնական համագործակցության հաջորդական հետևողական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների շահերի:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն, հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, հանգստություն, բարեկեցություն և բարգավաճում»:
ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից փոխանցում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կցանկանայի նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայաստանյան հարաբերությունների զարգացման գործում, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա: Համատեղ ջանքերով ամրապնդվում է համագործակցությունը առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, բարենպաստ պայմաններ են ստեղծում էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի առաջմղման համար:
Վստահ եմ, որ գործնական փոխգործակցության ամրապնդումը Եվրասիական տնտեսական միությունում և Անկախ պետությունների համագործակցությունում լիովին համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեությունում»:
ՌԴ Անվտանգության Խորհրդի նախագահի տեղակալի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեր եղբայրական ժողովուրդները պատմականորեն կապված են առանձնահատուկ հարաբերություններով:
Վստահ եմ, որ Ռուսաստանը և Հայաստանը հետագայում ևս կշարունակեն հաջող կերպով իրականացնել տնտեսական և հումանիտար լայնածավալ նախաձեռնություններ, կհամակարգեն ջանքերը միջպետական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Մեր երկրների բարգավաճման, Անդրկովկասի խաղաղության և կայունության պահպանման երաշխիքն է նման հագեցած և փոխշահավետ փոխգործակցությունը:
Հարգելի Նիկոլ Վովայի,
Մաղթում եմ նորանոր հաջողություններ, քաջառողջություն և բարգավաճում»: