Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետին

11.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Մոնղոլիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ մոնղոլ ժողովրդին Մոնղոլիայի ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Մոնղոլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցում։

Լիահույս եմ, որ կներդնենք հնարավոր ջանքերը հայ-մոնղոլական հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ հաջողություններ, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:

← Վերադառնալ