Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

23.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի ծանրակշիռ դերն ու մեծ ներդրումը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատման գործում ու մեծապես կարևորում մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:

Գոհունակությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը ոչ միայն նոր մակարդակի բարձրացրեց Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունները, այլև պայմաններ ստեղծեց, որպեսզի մեր երկու երկրների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը թևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և երջանկություն»։

← Վերադառնալ