Շնորհավորական
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
27.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի տիկին Սանդու,
Ընդունեք իմ շնորհավորանքները Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առկա միջպետական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։