Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.
«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը և մաղթում առողջություն, անսպառ կորով և շարունակական հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի:
Բարձր գնահատանքով և երախտագիտությամբ եմ ցանկանում նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջպետական հարաբերությունների առանձ-նաշնորհյալ բնույթը, մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու անվերապահ համերաշխությունն առավել ամրապնդվել և իրենց ողջ խորությամբ դրսևորվել են հենց Ձեր նախագահության օրոք:
Այդ համատեքստում վերստին խորին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և հայ ժողովրդի կողմից ներկայիս տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման, հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ընդլայնման գործում Ձեր անձնական հանձնառության և դրական դերակատարության համար:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նաև գալիք տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ և մաղթել հաճելի տոնական օրեր:
Լիահույս եմ, որ 2024 թվականը խաղաղություն կբերի ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ կնպաստի աշխարհի տարբեր շրջաններում խաղաղության և կայունության վերականգնմանը, որի ուղղությամբ Ֆրանսիան Ձեր առաջնորդությամբ կարևոր առաքելություն է իրականացնում:
Վերստին բարեկամական մաղթանքներ հղելով և գալիք տարում պետական այցով Ձեզ և տիկին Բրիժիտ Մակրոնին Հայաստանում հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»: