Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին

30.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Խորվաթիայի Հանրապետության ազգային տոնի` Պետականության օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև ակտիվորեն զարգացող քաղաքական երկխոսությունը կնպաստի Հայաստանի և Խորվաթիայի հարաբերությունների մեծ ներուժի հետագա իրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևա-չափերում:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ պաշտոնական այցով Ձեզ հարմար ժամանակ Հայաստանի Հանրապետություն այցելելու իմ հրավերը»:

 

← Վերադառնալ